Aysor.am-ը գրում է.
 Հյուսիսային Կորեան ռազմական գործողություններ կձեռնարկի Հյուսիսի և Հարավի վերամիավորման համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի սադրանքների։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել երկրի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը, փոխանցում է ТАСС-ը:
 «Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նույնիսկ աննշան սադրանքների՝ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն ու բանակն առանց տատանվելու մեծ պատերազմ կսանձազերծեն հայրենիքի վերամիավորման համար», - ընդգծել է պարբերականը, որն արտահայտում է Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավարության կարծիքը։
 Թերթը դատապարտում է «Վաշինգտոնի խելահեղ քաղաքականությունը, որը չի մտածում նման կուրսի հնարավոր աղետալի հետևանքների մասին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել