Armtimes.com-ը գրում է.
 Ապրիլի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Գերմանիայում կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը։ Սա դիրիժորի և նվագախմբի առաջին համագործակցությունն է։ Համերգային ծրագիրը կրում է «Բարեկամության» խորագիրը։

Նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Մարի Սամուելսենը և թավջուհակահար Հակոն Սամուելսենը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել