Newmag-ը գրում է.Կինը ստեղծվել է տղամարդու կողոսկրից, ոչ թե ոտքերից, որպեսզի նույնիսկ այս հարցում չստորացվի: Եվ ոչ էլ գլխից, որպեսզի չգերազանցի իր տղամարդուն: Կողոսկրի աստվածային ընտրությունը նշանակում է հավասարը հավասարի հետ ու ճակատ ճակատի: Կողոսկրը ձեռքի տակ է, և սա էլ խորհրդանշական է. որպեսզի կինը միշտ պաշտպանված լինի: Եվ ձախ կողոսկրից՝ սրտի կողմից, որ սիրված լինի:
Ժամանակակից աշխարհում ընկալումները փոխվել են: Հիմա հատկապես տղամարդկանց կողմից հոգեբանական բռնությունը տարածված խնդիր է. սա, իհարկե, նորմալ չէ, բայց միաժամանակ, դրա մասին քիչ է խոսվում: Եվ ամենամեծ սխալն այն է, որ կինը բախվում է անարդար բայց տարածված միֆին, թե իսկական տղամարդ չի մնացել կամ թե իրեն ուրիշ ոչ ոք չի սիրի: Եվ սա դեռ ամենասարսափելին չէ: Հենց կանայք են հորինել գլխավոր միֆը՝ եթե խփում է, նշանակում է՝ սիրում է: Եվ այսպես, 10 նշան, որ ձեր տղամարդը կործանում է ձեզ
Ընկերների հետ հանդիպելու արգելք
Եթե տղամարդն արգելում է հանդիպել ձեր ընկերների և այն մարդկանց հետ, որոնց ճանաչում էիք մինչև նրա հետ ծանոթությունը, նշանակում է՝ նա ձեզ իր սեփականությունն է համարում և փորձում է սահմանափակել ուրիշների ազդեցությունը ձեզ վրա: Տղամարդը չի ուզում հասկանալ, որ դուք անձնականից բացի այլ կապեր ևս ունեք՝ ընտանեկան, ընկերական, գործընկերական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


