ԵՄ-ն մտադրություն ունի քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցըYerkir.am-ը գրում է.
 Եվրամիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը երկրի սահմանադրության մեջ ուղղումների վերաբերյալ հանրաքվեից հետո:
 «Այդ թեման ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի: Հանդիպումը նախատեսվում է Մալթայում ապրիլի 28-29-ին: ԱԳ նախարարները կոչ կանեն Եվրահանձնաժողովին քննարկել, թե ինչպես է Անկարան խախտել բանակցությունների հիմնական գծերը և, համապատասխանաբար, հարկավոր չէ արդյոք դրանք ժամանակավորապես դադարեցնել»,-ասել է եվրոպացի դիվանագետը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Welt-ին:
 ԵՄ-ում ելնում են նրանից, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս առաջիկայում կասեցնել Անկարայի հետ բանակցություններն անորոշ ժամանակով Թուրքիայում «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և տևական խախտումների պատճառով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել