Life.panorama.am-ը գրում է. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն այսօր նշում է ծննդյան 33-ամյակը: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է տոնական օրվա մանրամասների, ինչպես նաեւ ամենամեծ ցանկությունների մասին.
«Արդեն ավանդույթ է դարձել, որ կեսգիշերին տարեդարձս պետք է նշեմ ամուսնուս հետ: Այս տարի էլ նա ինձ շնորհավորեց, ապա զանգեցին ծնողներս ու քույրս եւ հղեցին իրենց բարեմաղթանքները: Դե իսկ այսօր արդեն հասցրեցի բեմում լինել, քանի որ մանկական ներկայացում ունեինք, եւ լսել նաեւ մեր փոքրիկ հանդիսատեսի շնորհավորանքները. Նրանք ու խաղընկերներս բացականչեցին շնոր-հա-վոր, ինչն ինձ համար շատ-շատ հուզիչ ու հաճելի էր: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ ետնաբեմում` կոլեգաներիս հետ միասին համտեսեցինք տոնական տորթն ու գինի խմեցինք»,- պատմեց օրվա հերոսուհին:
Գերզբաղված լինելու պատճառով` Ելենան այսօր միայն մտերմիկ խնջույք կկազմակերպի.
«Վաղը եւ հաջորդ օրը ներկայացումներ ունենք, այս օրերին շատ զբաղված եմ, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ մեծ խնջույք չի լինի, փոխարենը` ամուսնուս, ծնողներիս ու քրոջս հետ տանը հաճելի երեկո կանցկացնենք»,- նշեց նա:
Ի դեպ` Ելենան հրաժարվեց բացահայտել ամուսնու անկնկալը.
«Նա ամեն տարի մի գեղեցիկ անակնկալ է մատուցում ինձ, եւ այս տարի էլ բացառություն չեղավ, միայն թե չեմ ուզում բացահայտել, թե ինչի մասին է խոսքը»,- ավելացրեց նա:
Ելենան նվերների հարցում նշանակություն է տալիս ոչ թե պարունակությանը, այլ մարդկանց.
«Ինձ համար շատ կարեւոր են այն շնորհավորանքները, որ այսօր լսում եմ: Մարդիկ զանգում են, հղում իրենց գեղեցիկ խոսքերը, էլ ի՞նչը դրանից թանկ ու առավել կարող է լինել»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


