Երևանի նախկին փոխոստիկանապետ

Շտա՛պ, շտա՛պ կամ Լենինի ոճով՝ բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն...
ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին նշանակել է նախագահի կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գծով ավագ խորհրդական... Նախագահի հրամանագիրը անբեկանելի է, խաչ քաշել կամ իքս գրել չկա...

Եվ իրոք, երեկ Թատերական հրապարակում համեմատած նախորդի հետ շատ էին՝ 3517 հոգի, սրանք էլ իմացան, որ պաշտոններ են բաժանում՝ գյուղապետի, թաղապետի, վազելով եկել էին... Նախագահի հրամանագիրը կապված է միտինգավորների թվի կտրուկ ավելացմամբ:
Չէ, արդեն իրոք զզվելի է, խեղկատակություն, էժանագին խաղեր...
Գարունն էլ մի կողմից, շատ է ազդում... Բարեւողները շատանում են, էն որ ասում են՝ с приветом...
Շուտով նաեւ լիալուսին է, գիշերները լուսավոր կլինեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել