Panorama.am-ը գրում է.
Ոստիկանությունը ՄԻՊ արտահերթ զեկույցը 2016-ի հուլիսյան դեպքերի վերաբերյալ հիասթափեցնող ու ոչ պրոֆեսիոնալ է որակում:
«Հարկադրված ենք հայտարարելու, որ զեկույցում տեղ գտած առանձին մտքեր, ձևակերպումներ ու եզրահանգումներ զուրկ չեն զգացմունքայնությունից և վառ երևակայությունից»: Այսպես ոտիկանությունն արձագանքել է 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցին:
«Միգուցե պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը, կամ ոստիկանությունը ինքը չի կարողանում վեր կանգնել սուբյեկտիվիզմից, բայց երկու պարագայում էլ մի բան հաստատ է՝ զեկույցը չի տալիս այն հարցի պատասխանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում: Եթե այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, հստակ տրվեր, միգուցե ոստիկանությունը զեկույցն ընդուներ ի գիտություն՝ չհամաձայնելով դրա շատ դրույթների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



