Աֆղանստանում Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով հայ խաղաղապահները չեն տուժել. Արծրուն ՀովհաննիսյանAysor.am-ը գրում է.

Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն առնվազն 70 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել