Թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին ֆիլմում Մերի Հակոբյանն առաջին անգամ դրական կերպարով կներկայանաLife.panorama.am-ը գրում է.

«Դեպի վայրեջք» 25 մասանի ֆիլմում, որը պատմում է թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, նկարահանվում է նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը: Այս անգամ Մերին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դրական հերոսուհու է մարմնավորում, որի մանրամասների մասին պատմել է Life.pnaorama.am-ին:

«Նախ պետք է ասեմ, որ Ելենա Արշակյանի հետ արդեն բախտ ունեցել եմ աշխատելու «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Այն ժամանակ բացասական կերպար էի մարմնավորում, բայց այս անգամ առաջարկը եղավ դրական հերոսուհու համար, որը միանգամից ուշադրությունս շեղեց, քանի որ հեռուստադիտողը ինձ դեռ չի տեսել դրական կերպար մարմնավորելիս: Միաժամանակ, պետք է ասեմ, որ սա դրական կերպար է` լի գույներով, նաեւ հոգեբանական շատ բարդ դրսեւորոումներով. մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի այն լինի հետաքրքիր»,- նշեց Մերին:

Դերասանուհին հրաժարվեց մանրամասնել, թե իր հերոսուհին ի՞նչ գործառույթ կունենա ֆիլմում.

«Չեմ ցանկանա պատմել, թե ինչ իրավիճակներում է հայտնվելու հերոսուհիս, միայն կնշեմ, որ այս նախագծում աշխատում եմ տաղանդավոր դերասաններ Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Գրիգորյանի, Էմմա Մանուկյանի եւ այլոց հետ: Սա նորություն է լինելու հայկական կինոինդուստրիայում, համոզված եմ, որ այս նախագիծը մեծ արձագանքն է ունենալու, այն հաստատ հեռուստադիտողի ուշադրությունը կշեղի ու գամված կպահի հեռուստաէկրանների առաջ: Այս պրոեկտը այնքան ինտրիգային է լինելու, որ անակնկալները ավարտից հետո էլ շարունակվելու են, այն աննախադեպ է մեր հեռուստադաշտում, դրա համար չեմ ուզում փակագծերը բացել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել