Հարգելի ընթերցող, ահա ինչպիսի գնահատական է տվել Պետրոս Մեծը Ռուսաստանի մաքսայինի աշխատանքին `“Создать таможню людей подбирать из наиподлейших жалованье платить наименьшое ибо сия волчьяя стая сама себя накормит”: Ես հույս ունեմ, որ մեր մաքսայինի աշխատողներից շատերը այս տողերը կարդալուց գոնե Պետրոս Մեծին չեն անվանի «աբիժեննիկ», թե չէ իրենց մոտ արդեն բնավորություն է ձևավավորվել՝ ով իրենց քննադատում է, նա հաստատ «աբիժենիկ ա»: Երբ ես սկսում եմ մտորել, թե որտեղից է սկսվում կոռուպցիան մեր երկրում, միշտ մի եզրահանգման եմ գալիս` միանշանակ մաքսայինից (եթե ցանկանում եք, համարեք դա իմ սուբյեկտիվ կարծիքը, սակայն դուք նույնպես գիտակցում եք, որ ես ճիշտ եմ....): Բացատրեմ՝ իմ մոտ որտեղից է այդ կարծիքը ձևավորվել: Եկեք մտովի պատկերացնենք, որ մենք ապրանք, հումք, արտադրանք և այլն բերել ենք, հասցրել ենք սահման և մտածում ենք՝ ինչ ճանապարհով հնարավորինս շատ եկամուտ ունենանք այդ գործարքից: Կան տարբեր եղանակներ`
1. Ցույց տալ քանակը այնքան, ինչքան իրականում կա, սակայն այդ դեպքում հարկայինը նույնիսկ ցանկության դեպքում Ձեզ «լավություն» չի կարող անել:
2. Ցույց տալ քանակը այնքան, ինչքան իրականում կա, բայց մտածել տարբեր հնարքներով այդ քանակը «թոզլամիշ անել»:
3. Ցույց տալ եղածի մի մասը, իսկ մնացածը լեզու գտնել մաքսայինի հետ, և այդ դեպքում քեզ առաջին և երկրորդ տարբերակները էլ պետք չի գա, դու քո սաղ հարկերը և պարտավորությունները կմարես համապատասխան քո քիչ ցույց տվածի և վերջ:
Արդյունքում մաքսայինը գոհ է, դու գոհ ես, իսկ բյուջեն՝ դեֆիցիտով առկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել