168.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և լեգենդ Ռոյ Քինը կիսվել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին կարծիքով:
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը քառորդ եզրափակչի 2 խաղերի ընթացքում 5 գոլ է խփել «Բավարիային», ինչից հետո նա դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 100 գնդակ է խփել Չեմպիոնների լիգայում:
«Այդ տղան հանճար է: Ամեն ինչ պարզ է: Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին: Նրան հետևելը երջանկություն է:
Մենք շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչքան դժվար է գոլեր խփելը: Բայց նայեք ամեն մրցաշրջանում նրա վիճակագրությանը. գոլեր, գոլային փոխանցումներ: Ռոնալդուն հանճարեղ է»,- ITV-ի եթերում ասել է Քինը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/22/784528.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել