Լոնդոնի բնակիչ Տեսս Կրիստիանը արդեն 40 տարի է՝ չի ժպտում, որ դեմքին կնճիռներ չառաջանան: Նա կայացրել է որոշում չծիծաղել ու չժպտալ, որ պահպանի դեմքը:
Նա սովորել է կառավարել դեմքի մկանները այնպես, որ այն անշարժ մնա անգամ այն ժամանակ, երբ մյուսները քրքջում են:
Իր 50 տարեկանում Տեսն այնպիսի տեսք ունի, ինչպես 36-ում:
«Բոլորը հարցնում են՝ չեմ անում արդյոք ես բոտոքս: Սակայն դա շնորհիվ այն բանի, որ վաղուց չեմ ժպտում: Իմ ինքնակառավարումը իրեն արդարացնում է. կնճիռներ չունեմ: Դա ավելի բնական է, քան բոտոքսը ու ավելի արդյունավետ, քան ամենաթանկ կրեմը»,- ասել է կինը:
Չժպտալու սովորույթը չի խանգարել կնոջն ամուսնանալ ու չի խոչընդոտում շրջապատի հետ հարաբերություններ կառուցելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել