Իտալացի գրող Ռոբերտո Սավիանոն աշխատում է Քադաֆիի մասին սերիալի վրաLife.panorama.am-ը գրում է.
 Իտալացի գրող և լրագրող Ռոբերտո Սավիանոն, ով համաշխարհային ճանաչում էր ստացել 2006թ.-ին` «Գոմոր» վեպից հետո, այժմ աշխատում է Լիբիայի բռնապետ Մուհամար Քադաֆիի կյանքի մասին սերիալի սցենարի վրա: Այդ լուրը հաղորդում է La Repubblica թերթը: Entertainment One և Palomar ընկերությունների կողմից սերիալի ստեղծմանը կմասնակցի նաև ռեժիսյոր և սցենարիստ Նադավ Շիրմանը:

 Նեապոլիտանական մաֆիայի մասին Սավիանոյի «Գոմոր» վեպը մեծ հաջողություն ունեցավ ընթերցողների մոտ` այն թարգմանվել է 42 լեզվով: Գրքի մոտիվներով Մատեո Գառոնեն նկարահանել էր նույնանուն կինոնկար, որը 2008թ.-ին անվանակարգվել էր Օսկար մրցանակի: 2014թ.-ին նկարահանվել է նաև նույն անունով սերիալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել