Newmag-ը գրում է.
 Հարավային Կովկասի տարածաշրջանը հաղորդակցությունների առումով ամենափակերից մեկն է աշխարհում. նա կարծես մեծացած երեխա լինի, որին ստիպում են փոքրացած հագուստ կրել:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս այցով Վրաստանում է եղել, որտեղ աղմկոտ հայտարարություն է արել՝ ստեղծել հաղորդակցությունների տարածաշրջանային համակարգ, որը թույլ կտա կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ Հարավային Կովկասի տարածքով: Եվ թեև Զարիֆը խոսում էր հիմնականում Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղության մասին, ակտիվորեն քննարկվում է նաև Իրան-Հայաստան-Վրաստան ուղին:

Այդ նույն օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աբխազիա է այցելել և հայտարարել, որ Ռուսաստանն ու Աբխազիան խնդիր չեն տեսնում հաղորդակցությունների գործարկման մեջ, որը Ռուսաստանն ու Հայաստանը կկապեն Աբխազիայի միջոցով: Փաստացի, Ռուսաստանը կրկին արդիականացնում է չճանաչված Աբխազիայի տարածքով հաղորդակցությունների բացման մասին առաջարկը:

Արդյոք այս երկու առաջարկները կապված են եղել, դժվար է ասել, սակայն այն, որ դա գրեթե միաժամանակ է հնչում, մատնացույց է անում Հարավային Կովկասի տարածքով հաղորդակցությունների բացման գործում առկա թեժ աշխարհաքաղաքական դիմակայությունը:

Երկու առաջարկներն էլ Վրաստանն անպատասխան է թողել, սակայն, չնայած Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թվացյալ անհուսությանը, իրավիճակն, ըստ ամենայնի, հասունացել է, և հեռու չէ այն օրը, երբ հին բաճկոնի կարերը, որն արդեն սեղմում է ամենաանհարմար մասերում, պայթեն:

Հարավային Կովկասում արգելափակում են բոլորին.

1. Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ մեկուսացնում են Հայաստանին՝ դա որպես պետական քաղաքականություն հռչակելով;

2. Վրաստանն արգելափակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները, հատկապես՝ ռազմական;

3. Ռուսաստանը Հայաստանի միջոցով խոչընդոտում է դեպի Սև ծով և Եվրոպա Իրանի ելքի պլանները;

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել