Life.tert.am-ը գրում է.
 Կարեն Ասլանյանի յութուբյան էջը կոտրել են։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչը նշեց, որ դրա մասին իր ընկերներ են տեղեկացրել։ Ի դեպ, Կարենը յութուբյան ալիքը նոր էր բացել և այնտեղ կար մեկ հրապարակված տեսահոլովակը, որի պրեմիերան վերջերս էր կայացել։
 «Առավոտյան բազմաթիվ նամակներ ստացա, որ չեն կարողանում երգը լսել, զարմացել էի, թե ինչու են մարդիկ այդպես արձագանքում։ Հետո փորձեցի մտնել յութուբյան ալիքս, բայց չստացվեց մտնել։ Չեմ կարող ասել, ով է կոտրել։ Կասկածներ ընդհանրապես չունեմ, որովհետև ես չգիտեմ այնպիսի մարդու, որը բացահայտ կուզենար  նման վատություն անել։ Բայց հնարավոր է լինեն մարդիկ, որոնք ծանր են տանում իմ հաջողությունները և առաջխաղացումները»,– ասաց Կարենը։
 Վերջինս նշեց, որ «Թե արցունքս» տեսահոլովակը 13 օրում ուներ մոտ 302 000 դիտում։ «Հիմա ամեն ինչ անում ենք, որ վերականգնենք էջս։ Հուսով եմ տեսահոլովակը ջնջված չի լինի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել