Картинки по запросу ԵլքՀայաստանում ներքաղաքական զարգացումները վերջին մեկ ամսվա ընթացքում թեժ են:

Երեկ Պետրոսի հաղորդման հյուրը Ելք դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն էր, որի մտքի գոհարներն այսօր կանխատեսվածի պես արժանացան հանրության լայն շերտերի քննադատությանը: Սիմոնյանի խորին համոզմամբ՝ Հայաստանում շուրջ մեկ միլիոն մարդ «համբալ է», իսկ իշխանություններն էլ լեգիտիմ են:

Ինչպես կասեր «Ելք»-ի գլխավոր sales manager Նիկոլ Փաշինյանը, իշխանություններին ծառայություն մատուցելը հո պոզով-պոչով չի՞ լինում: Հերիք չէ՝ ամեն առիթով փորձում են սևացնել Զարուհի Փոստանջյանին ու ձայներ փախցնել «Երկիր ծիրանի» կուսակցությունից, դեռ մի հատ էլ իշխանություններին համարում են լեգիտիմ: Այսինքն՝ ի՞նչ են փորձում ստանալ այս ամենից. փոշիացնել Փոստանջանի ձայներն ու այնպես անել, որ ժողովուրդը, ընդդիմությունից զզված, ընտրի իշխանություններին: Իսկ վերջում Նիկոլն ու իր բրիգադը կհայտարարեն, թե ամեն ինչ ընտիր էր, ժողովուրդն էլ խենթանում է Տարոն Մարգարյանի կեցվածքով:

Ինչ վերաբերվում է համբալ տերմինի գործածությանը, ապա, ըստ էության, 1 միլիոն մարդու կամ բնակչության համարյա կեսին համբալ պիտակող անձնավորությունն իր կուսակցության հետ մեկտեղ բարոյական իրավունք չունի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու կամ, որ ավելի սարսափելի է, կառավարելու Երևանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել