Ասադը վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենքը ստանում են ԹուրքիայիցYerkir.am-ը գրում է.
 Սիրիան 100 տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենքը ստանում են Թուրքիայից։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
 «Թուրքիայից են ստանում: Եվ դրա ապացույցները տարիներ առաջ ներկայացվել են համացանցում», - ասել է նա`պատասխանելով հարցին, թե որտեղից են ահաբեկիչները քիմիական զենք ստանում:

 Ասադը հավելել է, որ ահաբեկիչները գումար, զենք ստանում են միայն Թուրքիայից, այլ ճանապարհ հյուսիսից նրանք չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել