168.am-ը գրում է.

Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, եւ կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առաջ ներկայացվել էին Համացանցում»-,­ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ:

Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան է»,­-հավելել է Ասադը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել