Newmag.am-ը գրում է.
2016 թվականն իր ակտիվ քննարկվող ու խնդրահարույց կինոպրոդուկցիայով կարծես թեթևակի շարժեց անկոտրում այսբերգը՝ ամբիցիոզ ու չհղկված, ընդհանուր պատկեր չունեցող՝ ժամանակակից հայ կինոյի հետ համաձայնելու և չհամաձայնելու առիթներ տալով հասարակությանն ու ինդուստրիայի մասնագետներին։ Գեղարվեստական երկարամետրաժներ «Երկրաշարժը», «Վերջին բնակիչը» և «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը փորձեցին հայտնվել օսկարյան լոնգ լիսթում։ Ձախողեցին։
«Երկրաշարժն» ու «Վերջին բնակիչը» փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ արեցին կոմերցիոն ուշադրություն գրավելու համար։ Իսկ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը (տարվա հավանաբար լավագույն հայկական ֆիլմը) մնաց փառատոնային կինոյի կլիշեավորված պիտակի ներքո և անգամ կինոթատրոններում անցավ մաքսիմալ աննկատ։ Հանդիսատես չէր հավաքում։
Ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը նույնպես զուսպ ու անգովազդ, առանց «Ֆեյսբուքում» պտտվող պոստերի, նյութերի ու կոլեգաների պաթետիկ գնահատականների, ընդգրկվեց օսկարյան շորթ լիսթ՝ «Տան մյուս կողմը»կարճամետրաժ վավերագրությունով։ Հանրության զրո ուշադրություն ու լիակատար արհամարհանք։ Հայ հանդիսատեսը զբաղված է ուրիշ, ավելի կարևոր գործերով, օրինակ՝ մելոդրամատիկ պատմական ֆիլմեր է դիտում. դրանք պարզունակ սյուժե ունեն, միմիայն լոկալ շուկային պարզ երկխոսություններ ու կերպարների վարքագիծ և ինչպես հարկն է խախտված ձայնաերաժշտական դրամատուրգիա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



