Newmag.am-ը գրում է.
Երբ սիրտդ սովորականից արագ է թրթռում, երբ շոկոլադի կարիք չունես, որ տրամադրությունդ տեղը լինի ու առանց պատճառի ժպտում ես, ուրեմն գարունն իր ազդեցությունը քեզ վրա էլ է թողել: Կյանքի սկիզբ համարվող տարվա այս եղանակը ճակատագրական է ոչ միայն կենդանական աշխարհի, նաև մարդկանց համար:
Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ գարնանը սիրահարվելու պատճառը հենց գարունն է. «Գարունն իր հետ բերում է ծաղկունք, բնության զարթոնք, թարմության բույր և վերջապես ջերմություն : Այս ամեն իհարկե ազդում է մարդկանց զգացողությունների և վարքի վրա: Անհատը դառնում է ավելի զգայուն , հուզական: Զարգանում է նրա վառ երևակայական ու զգացմունքային դաշտը: Այս ամենն էլ նպաստում են սիրելու և սիրվելու ցանկությանը: Հոգեբանական առումով բոլոր զգայարանները աշխատում և նպաստում են այդ հրաշալի զգացմունքի արթնացմանը: Շնորհիվ սիրո մենք մնում ենք երիտասարդ, գեղեցիկ և յուրահատուկ ձգողական զգայականությամբ›»:
Միացյալ Նահանգներում մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել , որ կանայք ավելի հեշտ են ծանոթանում կամ հեռախոսահամարը տալիս տղամարդկանց հատկապես գարնանը՝ արևոտ եղանակին:
Բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը մանրամասնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմում որի հետևանքով էլ մենք խելակորույս սիրահարվում ենք. «Օրգանիզմում կատարվող հիմնական բիոլոգիական պրոցեսներին բնորոշ է ռիթմիկ բնույթը: Սեռական ակտիվությունը փոխվում է օրվա ժամերի ընթացքում , տարվա եղանակից կախված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



