Անդերլեխտի հետ խաղից հետո Մոուրինյուն ծափահարել է բելգիացի երկրպագուներինArmsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտեցել է հյուրերի սեկտորին և ծափահարել բելգիական թիմի երկրպագուներին:

Մանկունիացիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին և ապահովեց իրենց տեղը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:

«Խաղից հետո ես մոտեցա հյուրերի սեկտորին, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բելգիացի երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար:

Նրանք ամբողջ խաղի ընթացքում իրենց թիմին առաջ էին մղում և աջակցում էին մինչև վերջին վայրկյանը»,- ասել է պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել