«Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն մնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Խորհրդարանական ընտրություններում պարտված Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի համար աշխատած Աշոտ Ղահրամանյանը պետք է հեռանա։

Նա մարզը ղեկավարում է 2006 թվականից ի վեր և պաշտոնավարում է արդեն շատ վաղուց։ Եթե հնարավոր լինի արժանի փոխարինող գտնել Էջմիածնում՝ ուրեմն, հենց Կարենն էլ կդառնա մարզպետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել