Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր տնտեսության վերաբերյալ տվյալներ, որոնցից պարզ դարձավ, որ տարեսկզբի առաջին եռամսյակում արձանագրվել է տնտեսական ակտիվության 6,6 տոկոսանոց աճ:
Ուսումնասիրելով հրապարակված տվյալները՝ կարող ենք նշել տնտեսության այն ճյուղերը, որոնք նպաստել են վերը նշված ցուցանիշի ձևավորմանը:
2017-ի առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 9,3, ծառայությունների ծավալը՝ 10, իսկ առևտրի շրջանառությունը 11,3 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է
16,1, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1,1 տոկոսով: ԱՎԾ-ի տվյալներից ելնելով՝ պետք է նշել, որ դրական արդյունքներ են առկա նաև արտահանման ուղղությամբ, որտեղ աճը կազմել է 16,5 տոկոս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1649658008676223
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել