Հղիության արհեստական ընդհատումը հաճախ ուղեկցվում է մի շարք լուրջ հետևանքներով կնոջ օրգանիզմի համար: Այս պրոցեդուրային դիմած կանանց մոտ 10%-ը տառապում է բարդություններից, որոնց 2%-ը ծանր է:
Ներկայացնում ենք հիմնական բարդությունները, որոնց կանայք կարող են բախվել հղիության արհեստական ընդհատումից հետո:
Արգանդի ծակում
Կանանց մոտ 3%-ի դեպքում կարող է արգանդի ծակում առաջանալ, և կարող է մի քանի տարի անցնել, նախքան այս հիվանդությունը կախտորոշեն: Դրա առաջացման ռիսկին ենթակա են կանայք, ովքեր արդեն ծննդաբերել են և նրանք, ում ընդհանուր անզգայնացմամբ հղիության արհեստական ընդհատում են արել:
Ոչ մեծ բարդություններ
Այդպիսի բարդություններից են ստամոքսաղիքային հիվանդությունները, որովայնի ցավը, վարակը, տենդը, երկրորդ աստիճանի այրվածքները և չափից շատ արյունահոսությունը դաշտանի ժամանակ:
Հիմնական բարդությունները
Երբ աննշան բարդությունները հասնում են լուրջ փուլի, դրանք կարող են դառնալ արյունահոսության, սուր վարակների, արգանդի վզիկի վնասվածքների, ցնցումների, անզգայացման չդիմանալու, ծակումների և էնդոտոքսիկ շոկի պատճառ:
Հղիության արհեստական ընդհատմամբ պայմանավորված երկարաժամկետ խնդիրների թվում են՝
Արգանդի վզիկի պատռված վերքեր
Առավել հաճախ հղիության ընդհատումը հանգեցնում է արգանդի շատ փոքր, հազիվ տարբերակվող ճաքերի: Հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց 1%-ի դեպքում լուրջ վնասվածքներ են դիտվում: Երկարաժամկետ հեռանկարում արգանդի վզիկի միկրոկտրվածքները կարող են վերարտադրողական խնդիրների հանգեցնել:
Արտարգանդային հղիություն
Հղիության արհեստական ընդհատումից հետո արտարգանդային հղիության ռիսկը զգալիորեն մեծանում է: Որոշ դեպքերում դա կարող է անպտղության պատճառ դառնալ:
Բարդություններ ծննդաբերության ժամանակ կամ վաղաժամ ծննդաբերություն
Կինը որքան շատ հղիության արհեստական ընդհատումների կամ վիժումների է ենթարկվում, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության կամ ժամկետից ուշ ծննդաբերության հավանականությունը: Երկու դեպքում դա կարող է վնասակար լինել երեխայի համար:
Արգանդի վզիկի և ձվարանների քաղցկեղ
Հղիության արհեստական ընդհատման դիմած կանայք կրկնակի ավել են ենթակա քաղցկեղի այդ տեսակով հիվանդանալու ռիսկին: Երկու կամ ավելի հղիության ընդհատումների դեպքում հիվանդության առաջացման հնարավորությունն ավելանում է 5 անգամ:
Հոգեբանական բարդություններ
Կարևոր է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումը կարող է ազդել կնոջ հոգեկան առողջության վրա: Պետք չէ անտեսել, որ հղիության արհեստական ընդհատմամբ կամ վիժումով պայմանավորված հուզական վնասվածքը որոշ դեպքերում կարող է ճակատագրական լինել: