Newmag-ը գրում է.Այդ օրը ոչ մի սենսացիոն նորություն չկար: Նորություն չկա, չկա նաև աշխատանք, և ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ տուն գնամ: Սակայն այդ պահին մի նորություն հայտնվեց, ընդ որում, հանրության սիրած թեմայով՝ սեքսուալ սկանդալ:
Ինձ զանգահարեց ոչ կառավարական կազմակերպության ծանոթ ղեկավարը և ասաց, որ մի կնոջ օգնություն է պետք:
№45 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Զիաֆեթ Նաբիևան չէր հրաժարվում անունը նշել, ինչն անսովոր էր այդպիսի դեպքերում: Սակայն հանդիպել հրաժարվեց, դրա համար համարձակությունը չհերիքեց: Մենք խոսում էինք հեռախոսով, սկզբում նա ձայնով լացում էր, իսկ ես երկար սպասում էի, որ նա հանգստանա:
«Ես 50 տարեկան եմ, արդեն երկար տարիներ ուսուցչուհի եմ աշխատում: Երբեք հետս նման խայտառակություն չէր եղել: Նրանք ասում են, որ տեսանյութ ունեն, ես ինքս էլ եմ այն տեսել, 50 վայրկյան է: Այնտեղ ոչ մի արտառոց բան չկա, դասարանում ուրիշ երեխաներ էլ կան»:
Տեսանյութում, Զիաֆեթ Նաբիևայի խոսքով, իր նախկին աշակերտուհի Ադիլիան (անունը փոխվել է – հեղ.) մոտենում է իրեն և համբուրում այտը: Տեսանյութը փոխանցել են դպրոցի տնօրենին աղջկա ծնողները՝ պնդելով, որ ուսուչուհին և իրենց աղջիկն ինտիմ հարաբերությունների մեջ են: Նաբիևան այդ իրավիճակից այլ ելք չի տեսել, քան դիմել ոչ կառավարական կազմակերպությանն ու մամուլի օգնությանը:
«Ադիլիան մեր դպրոցում էր սովորում, ինձ սիրում էր որպես ուսուցչի, և ես եմ նրան սիրում, ինչպես իմ մնացած աշակերտներին: Իսկ հիմա մեզ մեղադրում են մի հարաբերությունների համար, որոնք անգամ մտքին չեն գալիս: Տնօրենն ինձ առաջարկում է այլ դպրոց տեղափոխվել: Սակայն ինչո՞ւ ես պետք է հեռանամ կեղծ մեղադրանքների պատճառով»:
Զիաֆեթ Նաբիևան չի բացառում, որ իր տեղն ուզում են նոր ուսուցիչ վերցնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: