Փորձում էի հասկանալ, թե ինչեր են առաջարկվում, համ էլ ասեցի կիսվեմ։ Ճ
«Պատիվ ունեմ»՝ տարկետման փոխարեն
Բուհ ընդունված տղերքը կարող են դիմել այս ծրագրին։
Ծառայության պայմաններին հավակնելու դեպքում նրանց վերցնում են, ու ուսանողները դառնում են 4 տարի հետո լեյտենանտ դառնալու պոտենցիալ թեկնածու։
2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակ տվյալ ուսանողները ամեն շաբաթվա շաբաթ օրը գնում են Վազգեն Սարգսյան համալսարան՝ դասընթաց անցնելու։
Տվյալ դասընթացն ու բուհը հաջող ավարտելուց հետո, այն է՝ բարեհաջող դիպլոմ վերցնելուց հետո, ավարտած ուսանողները դառնում են լեյտենանտ, պայմանագիր կնքում 3 տարով ու մեկնում պոստ ունեցող զորամաս ծառայության՝ ըստ մասնագիտության ու աշխատավարձով։ Պայմանագրի ավարտից հետո էլ բոնուս են ստանում 4 տարիների ուսման վարձի չափով։
2 խոսքով. եթե կար ժամանակ, որ ավարտում էին, նոր էին գնում բանակ ու 2 տարի ծառայում, հիմա գնում են 3 տարով, արդեն սպա են դառնում ու փող են ստանում ծառայության դիմաց։
Եթե չեմ սխալվում բուհն ավարտածներին նման հնարավորություն հիմա էլ տրվում ա՝ մի տարբերությամբ, որ ավարտելուց հետո են գնում Վազգեն Սարգսյան ու մի տարի սովորում։
«Ես եմ»
Նորակոչիկին տալիս են ընտրության հնարավորություն, այն է՝ 2 տարվա փոխարեն 3 տարի ծառայություն։
Այս ծրագիրն ընտրած զինվորը 6 ամիս մնում ա «կարանտին», 7-րդ ամսից դառնում ա պոստ պահող զինվոր։ Տվյալ զինվորի ծառայությունը 7-րդ ամսից անցնում է հետևյալ կերպ՝ 1 շաբաթ տանը, 1 շաբաթ զորամասում, 2 շաբաթ պոստերում։
Ծառայությունն ավարտելուց հետո այս ծրագրով բանակ գնացած զինվորը 5 միլիոն դրամ կստանա, որը կկարողանա ծախսել 3 նպատականերից մեկով՝ կա՛մ տուն առնել, կա՛մ գյուղում ինչ-որ ֆերմա ստեղծել, կա՛մ վճարել ուսման վարձը։
Եթե սա իրականություն դառնա, բանակից պրծած ու անհույս 20 տարեկան տղերքը կարողա ավելի քիչ թվով սկսեն արտագաղթել։
Առաջին հայացքից շատ գայթակղիչ ծրագրեր են։ Էն, որ ծառայելդ գալիս ա))))
Բայց դեռ անհասկանալի ա՝ կոնկրետ առաջարկ ա սա, թե ուղղակի ինչ-որ թեզ ա։ Հաշվարկ կա՞, թե արդյոք ֆինանասական միջոցները հերիքելու են վճարելու, ասենք, 3 տարի ծառայած զինվորների 5.000.000-ը։
Մի խոսքով։ Լավ ծրագրեր են, բայց առաջին տպավորությունն իմ մոտ նենց ա, որ սա դեռևս ուղղակի ԾՐԱԳԻՐ ա, ու պարզ չի, թե երբ, ոնց, ինչ միջոցներով ա իրականություն դառնալու։