Newmag-ը գրում է.Սա արդեն անհավատալի է: 3 շաբաթ Միացյալ նահանգները արեւելքից արեւմուտք չափեցի ու ճամփորդությանս նախավերջին օրը որոշեցի Ամերիկյան բանկի քարտս դատարկել, որովհետեւ Հայաստանում այդ քարտն այլեւս ինձ պետք չէր: Բացի այդ` ինձ Միացյալ Նահանգներ հրավիրող կազմակերպության ներկայացուցիչները հորդորեցին հանել գումարը, որովհետեւ նախադեպ էր եղել, երբ վերջին օրով ծրագրի մասնակիցներից մեկը փորձել էր գումար հանել ու բանկոմատը քարտը «կուլ» էր տվել:
Երեկոյան ընկերս եկավ եւ միասին գնացինք ամերիկյան բանկոմատից գումարս հանելու: Միացյալ Նահանգներում կան բանկոմատներ, որոնցից օգտվում ես հենց մեքենայի մեջ նստած: Բենզինի լցակայանի նման կողք կողքի շարված են բանկոմատները, մեքենայով մոտենում ես, առանց մեքենայից իջնելու գործարքդ անում ու հեռանում: Հենց այդպիսի մի բանկոմատի մոտեցանք, նախ ստուգեցինք հաշիվը, ապա քարտը վերադարձրեց, հետո փորձեցինք գումարն հանել ու լռություն… Բանկոմատը քարտը «կուլ» տվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/bankomat/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել