Life.panorama.am-ը գրում է.Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունից հետո սկսեցին լուրեր պտտվել, որ Փիթը այլ կանանց հետ հարաբերություններ սկսելու փորձեր է անում: Նույնիսկ գրում էին, որ նա Սիեննա Միլլերին է սիրահետում, բայց դերասանուհին այս լուրերը հերքեց՝ դրանք անվանելով հիմարություն:
Իրականում Բրեդը միայնակ է: Միայնակ է նաև նրա նախկին կինը՝ Անջելինա Ջոլին: Ամուսնալուծության ծանր գործընթացից հետո նրանք չեն ցանկանում նոր մտերիմներ ձեռք բերել:
Բրեդի ընկերներն ամեն ինչով օգնում են նրան՝ հաղթահարելու հոգեբանական բարդ վիճակը: Երեխաների հետ հաճախակի դարձած շփումները ևս նպաստում են, որպեսզի դերասանը սթրեսից դուրս գա: Իսկ Անջելինա Ջոլիի ուսերին այժմ ավելի մեծ պատասխանատվություն է ընկել: Նրա խնամքին են մնացել իրենց 6 երեխաները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/20/jolie/603978
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել