Սիլվեսթեր Սթալոնեի երեք դուստրերը լուսանկարվել են հայտնի ամսագրի համարLife.panorama.am-ը գրում է.
 «Harper’s Bazaar» ամսագրի շապիկին են հայտնվել  Սիլվեսթեր Սթալոնեի երեք դուստրերի լուսանկարները: Ֆոտոսեսիայի համար երեք աղջիկները վառ գույների զգեստներ են ընտրել և կադրերում իրար շատ նման են: 20-ամյա Սոֆիան, 18 և 14 տարեկան Սիսթինն ու Սկարլետը   անբաժան են: Նրանք բոլոր հարցազրույցներում պատմում են, որ շատ մտերիմ են միմյանց հետ:
 Սթալոնեի երեք աղջիկներից ոչ մեկը չի ցանկանում դերասանուհի դառնալ: Նրանց ավելի շատ հետաքրքրում է նորաձևությունը:  Աղջիկներին  նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը փոխանցվել է  մորից: Ամերիկուհի Ջենիֆեր Ֆլավինը  հայտնի մոդել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

София, Систин и Скарлет Сталлоне

София, Систин и Скарлет Сталлоне
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել