Aysor.am-ը գրում է.
 Հայաստանում 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի անհետանալու հանգամանքների և նրան հայտնաբերելու մասին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aysor.am-ին մանրամասներ է ներկայացրել:

 - Ե՞րբ է հայտնաբերվել ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովը, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում:
 - ՌԴ թիվ 04436 զորամասի պայմանագրային զինծառայող Դմիտրի Ալեքսանդրի Լոշմանովը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի աշխատակիցների որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 19-ին` ժամը 22:50-ին` Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 6-րդ շենքի բակից: Վերջինս եղել է սթափ վիճակում, արտաքինից տեսանելի մարմնական վնասվածքներ չի ունեցել:

- Ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել, արդյո՞ք տվել է նա բացատրություններ:
- Բացատրություն է ստացվել Դմիտրի Լոշմանովից: Վերջինս բացատրությամբ հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 16-ից մինչ իրեն հայտնաբերելը, բնակվել է իրեն ծանոթ ռուս զիծառայողի կողմից վարձակալած` Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 6-րդ շենքում գտնվող բնակարանում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերջինից վերցվել է արյան նմուշ, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն` պարզելու համար, թե Դ. Լոշմանովը ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Նյութերի նախապատրաստման ներկա փուլում ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ քրեական արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

- Գյումրիում հենց այդ ռազմաբազայից ռուս զինծառայողի այս փախուստն առաջին դեպքը չէ: Ի՞նչ հանգամանքներում է նա դուրս եկել ռազմաբազայից:

- Դմիտրի Լոշմանովը հանդիսանում է նշված զորամասի պայմանագրային զինծառայող, այսինքն` վերջինս աշխատանքային ժամի ավարտից հետո` 18:00-ից, ազատորեն կարող է դուրս գալ զորամասի տարածքից` առանց որևէ սահմանափակման: Հարկ է նշել, որ զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքում գտնվող բնակարաններում, սակայն Դմիտրի Լոշմանովը բնակվել է ոչ թե վարձակալական հիմունքներով, այլ զորամասի զորանոցում: Նշված հանգամանքը ևս խոչընդոտ չէր, որ նա աշխատանքային ժամի ավարտից հետո անարգել դուրս գար զորամասից և հաջորդ օրը ներկայանար աշխատանքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել