168.am-ը գրում է.

Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն է երկու երկրների համար: Ուկրաինան պետք է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի եւ Արեւելքի երկրների միջեւ»,­-Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:

Ինչպես պլանավորվում է, շարժակազմը 2017 թվականի ամռանը կանցնի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել