Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվելNewmag.am-ը գրում է.

Մի շտապեք, համբերություն ունեցեք։ Այս ասացվածքը ամբողջությամբ ընդունելի է ինտիմ կյանքում։ Սեքսոլոգներն այն կարծիքին են, որ դանդաղ սեքսը բացահայտում է զգացողությունների նոր սահմաններ և օգնում է զուգընկերներին հասնել հաճույքի ավելի բարձր մակարդակի։

Արագ սեքսը հաճախ ասոցացվում է բուռն կրքի հետ, բայց հաճախ գործնականում պարզվում է օրգազմի հասնելու արագ միջոց է, այսինքն՝ անիմաստ լիցքաթափման։ Բոլորովին այլ նպատակներ է հետապնդում դանդաղ սեռական ակտը, որի կողմնակիցների թիվը հետզհետե աճում է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Եկեք պարզենք։

Ի՞նչ է դանդաղ սեքսը։  

Հոգեբան և մարդկային սեքսուալության ոլորտի մասնագետ Բարնաբի Բարատը «Զգացողություն, սեքսուալություն և դանդաղկոտության էրոտիկությունը» հոդվածում առանձնացրել են դանդաղ սեքսի երեք հիմնական բնորոշումները.

  • Կենտրոնացում գործողության վրա։ Այսինքն ուշադիր լինել մտերմության յուրաքանչյուր մակարդակում, այլ ոչ թե ձգտել շուտ հասնել վերջնակետին։
  • Կողմնորոշումը հաճույքի համար։ Այսինքն կենտրոնանալ ցանկացած հպման ընկալման վրա, այլ ոչ թե ցանկանալ ազատվել լարված վիճակից։
  • Կայտառություն։ Այսինքն ազատ և դանդաղ հետևել մարմնի յուրաքանչյուր ազդանշանին, այլ ոչ թե սեքսը վերածել հստակ կառուցված գործողությունների, որն իրականացնում են հստակ ժամանակահատվածում։

Մտերմության մասին նման պատկերացում գոյություն ունի տանտրիզմում., որը մարմինն օգտագործում է ինչպես ճանաչման միջոց։  

Տանտրայական սեքսը ենթադրում է դանդաղ, աստիճանական շփում զուգընկերոջ և ինքներդ ձեզ հետ, շփման ժամանակ ճանաչում եք ինքներդ ձեզ և ազատվում եք սեքսուալ էներգիայի հզոր հոսանքից, որը ունակ է ազդել կյանքի այլ ոլորտների վրա։

Զարմանալի չէ, որ արևմտյան մշակույթին պատկանող մարդը հակված է արագ սեքսով զբաղվելուն. մեր քաղաքակրթությունը ձևավորվել է քրիստոնեության ազդեցության տակ, որը քիչ էր մնում պախարակեր մարմնականը։ Բացի այդ մենք սովորել ենք հասնել նպատակների և լինել արդյունավետ։

Արագ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք ստանալ օրգազմի ամբողջ քանակը. դանդաղ սեքսի համար ժամանակ չկա։ Սակայն՝ իզուր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել