ԲաRev :) Դոբռիյի մեջ ա սաղ...;)
Շուտվանից չէի գրել հա...:)
1. Չնայած մի քանի հոռետես կարծիքի, թե ԲաRevolutionը մարում է, փաստ է, որ այսօրվա հաղթահավաքը նախորդից, շատ ավելի մարդաշատ էր և էլ ավելի էներգետիկայով լի, ինչը նշանակում է, որ դինամիկա և էլ ավելի հզորանալու տեղ կա:
2. Կան Րաֆֆուն ընտրած 540.000 հազար քաղաքացիներ, որոնք մի անգամ իրենց խոսքը ասել են, բայց պետք է ևս մի անգամ ասեն, այս պահին դա դեռ լուռ մարդկային ռեսուրս է, սակայն միայն այս պահին:
3. Կան շատ հստակ և ողջամիտ քաղաքական պահանջ-առաջարկներ, ի դեմս արտահերթ նախագահական կամ արտահերթ ԱԺ ընտրություների: Ի դեպ, երկրորդը ավելի շատ է իմ սրտով, քանի որ դրա մեջ շատ ավելի լուրջ երաշխիքներ կան, որ ընտրություները կրկին չեն կեղծվի:
4. Կա քաղաքացիական գործընթած, որը, ի դեպ, չի սահմանափակվում միայն Բաց քաղաքացիական խորհրդով:
5. Կա ապրիլի 9-ի համազգային երդմնակալությունը, որը կարևորագույն կետն է, այս շարժման:
6. Կա Ստվերային-լուսավոր կառավարության գաղափարը, որը պահանջ-առաջարկները մերժելու դեպքում (ի դեպ, չեմ էլ կասկածում, որ մերժվելու ա) երկրում, այնուամենայնիվ, ստեղծելու է երկիշխանություն:
Բան կա՞, որ մոռացել եմ, կամ բան կա՞, որ ինչ-որ մեկի սրտով չէ այս գործընթածը...;)
Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ !!!
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/482361115145967
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել