Tert.amLife-ը գրում է.
Հայ եւ ադրբեջանցի հաքերների միջև պայքարը շարունակվում է։ Ադրբեջանցիների կողմից Էրիկի և Ռաֆայել Երանոսյանի Ինստագրամի էջերը կոտրելուց հետո հայերը կոտրել էին «Եվրատեսիլում» հաղթած ադրբեջանցի աստղի էջը։ Դրանից հետո ադրբեջանցի հաքերները կոտրեցին դերասանուհի Ելենա Վարդանյանի Ինստագրամի էջը։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ որ դա տեղի է ունեցել ապրիլի 15–ի գիշերը։
«Ընկերներս նկատել էին ու անմիջապես տեղեկացրել ինձ։ Ես չէի կարողանում մուտք գործել իմ էջ։ Ավելին, նրանք ուղիղ միացում էին մտել և տհաճ բաներ էին ասում։ Անմիջապես դիմեցի ընկերներիս օգնությանը, որոնք կարողացան ջնջել էջս։ Ունեի մոտ 8200 հետևորդ։ Չեմ ափսոսում, որ ջնջեցի էջս, ուշ թե շուտ, իմ երկրպագուները, հարազատները կրկին կհետևեն ինձ։ Միգուցե նոր բացված էջս ավելի շատ հետևորդ ունենա կամ ավելի քիչ։ Ինձ համար թիվն էական չէ»,–ասաց Ելենան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ