Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Վերջերս շատ է խոսվում Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերսկսված «սառը պատերազմի» մասին։ Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է։ Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են։ Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության և Արևմուտքի միջև «սառը պատերազմը», իսկ այնուհետև՝ սպառազինությունների մրցավազքը տեղի էր ունենում տնտեսական և ռազմական ներուժի առումով համադրելի միավորների միջև, գումարած դրան՝ Խորհրդային Միությանն ուներ բազմաթիվ դաշնակիցներ (արբանյակներ) Եվրոպայամ, որտեղ պահում էր իր զորքը, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Այսօր Ռուսաստանը նույնիսկ Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ չի կարող 100 տոկոսով վստահ լինել։ Իսկ եթե խոսենք տնտեսական ներուժի մասին, ապա հանած գազը և նավթը՝ Ռուսաստանն իր տնտեսության «հզորությամբ» հավասար է Թուրքիային։ Այո, Ռուսաստանը միջուկային տերություն է, բայց ինձ թվում է՝ 21–րդ դարում միջուկային մահակը թափահարելն այնքան էլ արդյունավետ մարտավարության չէ՝ դա ավելի շուտ Հյուսիսային Կորեայի նման «ոչ ադեկվատ»   պետությունների  ոճն   է։
 
«Սառը պատերազմ», հետևաբար, չկա։ Կա աղքատ, տեխնոլոզիապես թերզարզացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել