Դատելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններից՝ կարելի է գալ նման դիրքորոշման: Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկը, Արթութ Սարքիսովի դուբլը, Հենրիխ Մխիթարյանի հիանալի գոլը, Արզումանյանի խաղային պրակտիկայի առկայությունը, մեր երիտասարդ պաշտպանների կայուն խաղը և այլն: Չտարանջատելով մեր հավաքականի տղաներին և նրանց խաղերն ու որակները՝ միասնականորեն շարժվենք առաջ՝ դեպի հաղթանակ: Իսկ միասնականության հարցում մեր հավաքականին աջակցելու ցանկության դեպքում միացեք Հայաստանի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան ակումբի երթին՝ ժամը 17.00-ից սկսած Հանրապետության հրապարակում, որտեղից երթով, երգով, կոչերով ու ուրախ տրամադրությամբ կշարժվենք մարզադաշտ և մեր տղաներին փոխանցելով մեր ոգևորվածությունը՝ աջակցենք նրանց այս կարևոր հաղթանակից առաջ: Կհանդիպենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dav.torosyan/posts/525148874202349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



