Ներկայացնում ենք լուսանկար, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց դանիացի հայտնի կատակերգու Քրիս Թորբենը, և որն իսկական սկանդալ է առաջացրել ու շատ վեճերի պատճառ է դարձել:
Բանն այն է, որ լուսանկարում պատկերված են տղամարդը և իր 2-ամյա դուստրը՝ լոգանք ընդունելիս:
Երկուսն ամբողջովին մերկ են:
Քրիսը գրեց, որ ուզում էր վերացնել երեխաների հետ լոգանք ընդունող ծնողների տաբուն:
«Մի անգամ ծանոթս ինձ ասաց, որ իրեն մեղադրեցին մանկապղծության մեջ նրա համար, որ նա լոգանք էր ընդունում 2 տարեկան դստեր հետ: Մյուսին այլասերված անվանեցին մերկ մեջքի ֆոնին իր 11-ամյա դստեր հյուսքի լուսանկարը հրապարակելու համար: Իմ մեկ այլ ընկեր ասաց, որ իր կինն անթույլատրելի է համարում, որ իրենց աղջիկը տեսնի՝ հայրն ինչպես է կարիքը հոգում»:
Տղամարդը պնդում է, որ անվայել ոչինչ չի տեսնում երեխաների առաջ մերկանալու մեջ: Շատերը նրան կողմ են, բայց կան մարդիկ, ովքեր դա վրդովեցուցիչ են համարում:
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերում այս երևույթին: