Newmag-ը գրում է.Նրանք, ովքեր պայքարել են նրա հետ, ներառյալ Ֆիդել Կաստրոն, մեմուարներ են գրել նրա մասին: Կա նաև Ջոն Լի Անդերսոնի կենսագրականը նրա մասին: Հեղինակը, որին հաջողվել էր հայտնաբերել Բոլիվիայում գաղտնի թաղված Չե Գևարայի մասունքները, նույնիսկ նա է ասում՝ հենց լսում ես դիմադրության կամ ապստամբության մասին, այդ դեմքն է աչքիդ առաջ գալիս: Մինչդեռ մեծ է ցանկությունը նրա մասին իմանալ ավելին, քան շապիկների ու պոստերների վրա հայտնվող դեմքն է: Հատկապես մեծ է ցանկությունը Չե Գևարայի մասին լսել նրա ընտանիքի անդամներից:
Էռնեստո Գևարան՝ «Էլ Չեն», 15 տարեկան էր, երբ ծնվեց նրա կրտսեր եղբայրը՝ Խուան Մարտինը: Այդ ժամանակ էր նա պատրաստվում գնալ իր առաջին արկածների հետևից՝ էլեկտրական հեծանվով, հետո մոտոցիկլետով, ապա «Գրանմա» նավով, որով նա հասավ Մեխիկո, որպեսզի սկսեր, ու առաջնորդեր Կուբայի հեղափոխությունը:
«Չեի եղբայրը լինելը երբեք էլ փոքր գործ չի եղել»,- ասում է Խուան Մարտինը գրքի առաջաբանում:
Եղբայրները ծնվել են հողին կապված, ազատ մտածող ինտելեկտուալների ընտանիքում, մեծացել կալվածքներում, որոնց ոչնչացումն անխուսափելի էր, գրում է հեղինակը: Դուստրերի ու որդիների հանդեպ վերաբերմունքն ընտանիքում հավասար էր: Նրանք հավասարաչափ բաժանված էին ու կապված հոր և մոր հետ: Չեն ու Խուան Մարտինն ավելի շատ մոր հետ էին կապված:
Ընտանեկան կյանքի նկարագրությունն անդիմադրելի է: Խուան Մարտինը հորը՝ Էռնեստոյին, նկարագրում է որպես ամբիցիաներով լի մարդու, որն անկարող էր պնդել իրենը, պոետ, որը ոչ մի տող այդպես էլ չգրեց: Մայրը՝ Սելիան, էներգիայով լեցուն կին էր, միաժամանակ նաև պահապան առաջնորդ, որին ձերբակալել էին բողոքի ակցիաների ժամանակ, երբ Խուան Մարտինն ընդամենը 10 տարեկան էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: