Image resultԱմերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սմարթֆոնների տերերը սկսում են տառապել թիկունքի վերին մասի և պարանոցի ցավերից ավելի վաղ, քան սմարթֆոններից չօգտվող մարդիկ: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է The Spine Journal-ում:

Ինչպես համարում են գիտնականները, ով երկար ժամանակ է անցկացնում սմարթֆոնը ձեռքին, խոնարհում է գլուխը, իսկ դա նկատելիորեն մեծացնում է ճնշումը ողնաշարի վրա: Օրինակ, եթե մարդը կանգնած է ուղիղ, նրա գլուխը կշռում է 4.5-5.5 կգ, սակայն 60 աստիճան խոնարհված վիճակում ողնաշարի վրա ճնշումն այնպիսին է, կարծես գլուխը կշռում է 27 կգ:

Որպես կանխարգելում գիտնականները սմաթֆոնների տերերին առաջարկում են նվազեցնել պարանոցի վրա բեռնվածությունը: Օրինակ՝ տեքստ հավաքելիս հարկավոր է հեռախոսը պահել դեմքի առջև` համարյա աչքերի մակարդակին: Նաև խորհուրդ են տալիս տեքստը հավաքել 2 ձեռքով ողնաշարը սիմետրիկ և ավելի հարմար դիրքում պահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել