168.am-ը գրում է.Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի օրենսդրական մակարդակով բնակիչներին պետք է արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին: Այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Միջոցառման ընթացքում Նազարբաևը հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդ սերնդի կրոնական անգրագիտության դրսևորումներին.
«Անգրագիտության արդյունքում երիտասարդ տղաները մորուք են պահում և կարճացնում են տաբատները: Գնալով աճում է ղազախստանցի աղջիկների թիվը, ովքեր ամբողջությամբ սև հագուստ են կրում: Դա չի համապատասխանում ոչ մեր ավանդույթներին, ոչ մեր ժողովրդին: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցը և օրենսդրական մակարդակով բնակիչներին արգելել սև հագուստ կրել ոչ սգո օրերին: Ղազախները սև հագուստ կրում են միայն սգո օրերին»,- ասել է Նազարբաևը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/19/783912.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել