Armtimes.com-ը գրում է.
 Րոպեներ առաջ Գյումրու «Մուշ-2» թաղամասում գտել են Դմիտրի Լոշմանովին: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազի խոսքով՝ Դմիտրի Լոշմանովը սթափ է, չի գտնվում ալկոհոլի ազդեցության տակ: Նրան հայտնաբերել են նշյալ թաղամասի բնակարաններից մեկում:
 Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության «Մուշի» բաժին: Դեպքի մանրամասները ըստ դատախազի` պարզ կդառնան առաջիկայում, տարվում են աշխատանքներ:
 Armtimes.com-ին ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ որպես վարկած շրջանառվում է այն հանգամանքը, որ Դմիտրի Լոշմանովը եղել է ինչ-որ կնոջ բնակարանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել