Հայաստանում շրջանառությունից հանվելու են 2013-2014 թվականների ակցիզային դրոշմանիշները: Դրանց շրջանառությունը կարգելվի 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ ապրանքների համար, որոնք արդեն դրանցով դրոշմվել են, 2018-ի հուլիսի 1-ից:
2015 թվականի և դրանից հետո թողարկված ակցիզային դրոշմանիշները հարկատուի մասին բազմաթիվ տեղեկատվություններ են պարունակում, քանի որ թույլ են տալիս հաշվարկել ընկերության անվանումը, հասցեն, հարկատուի հաշվառման համարը, ապրանքի անվանակարգը, դրա չափաքանակի ծավալը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=207030163123598&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել