Newmag-ը գրում է.Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետքեղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ-քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափելզորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկտարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից ևփոխարենը, շատ հնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած չլինեն:
19-ամյա Գեորգի Բոկուչավան աշխատանք գտնելու նպատակով Թբիլիսի է եկել Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր քաղաքից: Շուտով նա սկսել է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ, փոքրիկ եկամուտ ունենալ: Գումարի մի մասը նա ուղարկում էր ծնողներին:
Սակայն շուտով բանակ գնալու ծանուցագիր է ստացել: Ի տարբերություն իր այլ հասակակիցների, Գեորգին զինկոմիսարիատում ծանոթներ չուներ, իսկ զինակոչը12 ամսով հետաձգելու հաար 2000 լարի գումար (մոտ 820 դոլար) չկարաղացավ գտնել: Եվ պարզվեց, որ արդյունքում նա մեկ տարով զորակոչվեց զինվորական ծառայության:
Այսօր նա ասում է, որ զինվորական գործ ծառայության ժամանակ չեն սովորեցրել: «Ամեն օր մի քանի կիլոմետր վազում էինք, մի քանի անգամ տարել են կրակելու և վերջ: Այնուհետև մեզ ուղարկեցին տարբեր օբյեկտներ»,- ասում է Գեորգին:
Կարճ զինվորական պատրաստությունից հետո Գեորգին մեկնել է Թբիլիսիի պետական հիվանդանոցներից մեկի պահակախումբ: Երեք օրը մեկ 24 ժամով հերթափոխի է դուրս եկել, որի ընթացքում 3 ժամից ոչ ավել է հաջողվել քնել: «Այդ ժամանակը մեկ դրական կողմ ուներ. ես հասկացա, որ երբեք այդպիսի աշխատանքի չեմ գնա: Ֆիզիկական աշխատանքն ավելի լավ է», – ասում է Գեորգին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/geprgianarmy/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել