17

Շարունակելով մասնագիտական թեմատիկան` էս անգամ Ձեզ կպատմեմ 20 հոգեբանական երևույթների մասին, որոնք հատուկ են մեզ, բայց որոնց մասին քչերն են իմանում։

Առհասարակ, հոգեբանությունն ամենաերիտասարդ գիտություններից մեկն է և ամեն տարի նորանոր բացահայտումներ են արվում, բայց միևնույն է, այս գիտությունը դեռ իր վաղ մանկության շրջանում է։

Եվ այսպես, մի քանի հետաքրքիր փաստեր մարդկային հոգեբանության մասին։

1. ԴՈՒՔ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՔ «ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԻՑ»


Մինչ տեքստը կարդալը դիտեք հոլովակը։

Այս էքսպերիմենտը կոչվում է «Անտեսանելի գորիլլան»։ Փորձեք հաշվել, թե քանի փոխանցում են անում սպիտակ շորերով մարդիկ։ Կրկնում եմ, նայեք տեսանյութը, նոր շարունակեք կարդալ գրառումը :)

Հենց սա էլ կոչվում է «Անուշադրության կուրություն», որն արտահայտվում է նրանով, որ մենք հաճախ չենք նկատում գործողություններ, որոնք հենց մեր քթի տակ են կատարվում, եթե այդ պահին մենք կենտրոնացած ենք ինչ-որ այլ բանի վրա։ 

Տվյալ էքսպերիմենտի ժամանակ խաղացողների արանքով անցնում է գորիլլայի հանդերձանքով մի մարդ, մի պահ կանգ է առնում, հետո հեռանում է, և այն մարդիկ, ովքեր զբաղված էին սպիտակ շապիկներով մարդկանց կատարած փոխանցումները հաշվելով, որպես կանոն, չեն նկատում գորիլլային, իսկ նրանք, ովքեր գիտեին գորիլլայի հայտնվելու մասին, չեն նկատում իրադրության այլ փոփոխությունները, ինչպիսիք են օրինակ վարագույրերի գույնի փոփոխությունը կամ մասնակից աղջիկներից մեկի հեռանալը։

2. Դուք կարող եք միաժամանակ հիշել միայն 4 էլեմենտ

Գոյություն ունի այսպես կոչված «7-ից հանած 2 կախարդական թվի» օրենքը, համաձայն որի՝ մարդը չի կարող միաժամանակ ավելի շատ «կտոր» ինֆորացիա հիշել, քան 5-9, և այդ ինֆորմացիայի մեծ մասը պահպանվում է կարճաժամկետ հիշողությունում՝ 20-30 վայրկյանի ընթացքում, որից հետո մենք այն գրեթե ամբողջությամբ մոռանում ենք, եթե չենք կրկնում այն նորից և նորից։

Մարդկանց մեծամասննությունը հանգիստ կարոող է հիշել 7 տարբեր թվեր՝ կարճ ժամանակահատվածի համար, բայց շատ դժվար է մտապահել 10 տարբեր թվեր։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում մենք կարող ենք պահպանել մեր հիշողության մեջ առավելագույնը 3-4 կտոր ինֆորմացիա և չնայած մեր բոլոր ջանքերին՝ մեր կարճաժամկետ հիշողությունից ջնջվում է տեղեկատվության մեծ մասը։

Հենց այդ պատճառով էլ, օրինակ, հեռախոսահամարները մաս-մաս են արված, որպեսզի մարդիկ ավելի հեշտ հիշեն։

3. Մենք վատ ենք ընկալում կարմիր և կապույտ գույների համադրությունը3

Թեև առանձի-առանձին այս գույները հանգիստ են յուրացվում մեր կողմից, բայյց երբ դրանք համադրում ես, մեր տեսողությունը դժվար է ընկալում դա։ Սա այսպես կոչված «քրոմոստերոպսիս» էֆեկտի հետևանք է, որը բերում է նրան, որ որոշ գույներ առաջ են մղվում, իսկ որոշ գույներ նահանջում են, ինչը բերում է աչքերի գրգռման։ Այս երևույթի ամենաուժեղ դրսևորումը կարմիր և կապույտ, կարմիր և կանաչ գույների համադրության դեպքում է լինում։

4. Դուք տեսնում եք այլ բան, իսկ ընկալում՝ այլ4

Քեմբրիջյան համալսարանի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կարևոր չէ, թե ինչ հերթականությամբ են բառում դասավորված տառերը, եթե առաջին ու վերջին տառն իրենց տեղում են, որովհետև այդ դեպքում մենք միևնույն է կարողանում ենք կարդալ բառը։ Սա հետևանք է նրա, որ մեր ուղեղը չի կարդում ամեն տառն առանձին-առանձին, այլ ամբողջական բառն է միանգամից յուրացնում։ Ուղեղն անընդհատ վերլուծում է զգայարաններից ստացվող տեղեկատվությունը, և այս օրինակով եթե եզրափակեմ ասելիքս, ապա բառի ընկալումը տվյալ դեպքում այլ է, իսկ նույն այդ բառի գրված տարբերակի տեսածը՝ այլ։

5.Դուք չեք կարող 10 րոպեից ավել կենտրոնանալ5

Մարդկային գիտակցությունը ի վիճակի է անդադար կենտրոնացված մնալ ոչ ավել, քան 10 րոպե, ինչից հետո կենտրոնացվածությունը սկսում է թուլանալ և ահրաժեշտ է կարճատև դադարներ անել, որպեսզի հնարավոր լինի էլի կենտրոնանալ։ 

6. Հաճույքը հետաձգելու ունակությունը հիմնավորվում է դեռ մանկությունում6

Դեռ վաղ մանկությունից մենք վարժեցնում ենք մեր այն ունակությունը, որն օգնում է մեզ հետաձգել հաճույքի պահը։ Առաջին հայացքից թվում է, թե սա պրակտիկ օգուտ չունեցող ունակություն է, սակայն ի գիտություն ձեզ, որքան ավելի լավ ենք մենք յուրացնում այս ունակությունը վաղ մանկությունից, այնքան ավելի լավ ենք սովորում դպրոցում, ինչպես նաև ավելի դիմացկուն ենք սթրեսների և հիասթափությունների հանդեպ։

7. Մենք երազում ենք մեր կյանքի 1/3-րդի ընթացքում7

Մեր ժամանակի 30 տոկոսից ավելին մենք ծախսում ենք ամպերում սավառնելու ու երազելու վրա, ընդ որում, որքան ավելի երազկոտ է մարդը, այնքան ավելի ստեղծագործական մոտեցում է նա դրսևորում կենցաղում և ավելի հեշտ է լուծում ծագող խնդիրները։

8. Սովորությունը ձևավորվում է 66 օրում8

Որպեսզի այս կամ այն գործողությունը վերածվի հաստատուն սովորության, պետք է այն պարբերաբար կրկնվի առնվազն 66 օրվա ընթացքում։ Որքան ավելի բարդ է այն գործողությունը, որը մենք ուզում ենք սովորության վերածել, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Օրինակ՝ այն մարդկանցից, ովքեր ցանկանում են պարբերաբար ֆիզիկական վարժություններ անելը սովորություն դարձնեն, 1.5 անգամ ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան այն մարդկանցից, ովքեր ուզում են ամեն օր միրգ ուտելը սովորություն դարձնել։ Ընդ որում, եթե մեկ-երկու օր դուք այդ գործողությունը չանեք այդ ընթացքում, դա չի ազդի սովորության ձևավորման գործընթացի վրա, բայց եթե նման օրերը ավելի հաճախ լինեն, ապա այն էականորեն կդանդաղի։

9. Մենք միշտ գերագնահատում ենք գալիք իրադարձությունների նկատմամբ ակնկալվող մեր ռեակցիան

9

Մենք այդքան էլ լավ չենք կանխատեսում ապագան, իսկ ավելի կոնկրետ՝ մենք գերագնահատում ենք գալիք իրադարձությունների նկատմամբ ակնկալվող մեր ռեակցիան՝ անկախ նրանից՝ դրանք դրական են, թե բացասական։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ակնկալվող դրական իրադարձությունները, այնպիսիք, ինչպիսիք են հարսանիքը կամ ինչ-որ խոշոր շահում, ակնկալվող դրական լիցքերը միշտ ավելի շատ են լինում, քան իրականում է ստացվում։
Ի դեպ, նույն պատկերն էլ նեգատիվ էմոցիաների ու խնդիրների ակնկալիքների և իրականության համեմատությունից ենք ստանում։

10. Մենք մեղադրում ենք այլ մարդու, ոչ թե իրավիճակը, կամ էլ իրավիճակը և ոչ մեզ

10

Մեր բոլորի հետ էլ պատահել են իրավիճակներ, երբ ասենք ինչ-որ մարդու հետ հանդիպմանը սպասելիս այդ մարդը ուշացել է, ապա մենք գոնե մտովի կշտամբել ենք նրան անպատասխանատվության ու անփութության մեջ, բայց երբ ուշացողը մենք ենք եղել, ապա մենք էլի թեկուզ մտովի, բայց վերագրել ենք մեր ուշացումը բացառապես արտաքին պատճառների՝ խցանումների, ուշացող երթուղայինի, հանդիպած ծանոթի և այլն։

Հոգեբանության մեջ սա կոչվում է «Ատրիբուցիայի ֆունդամենտալ սխալ», այսինքն՝ հակվածությունը ուրիշների վարքի համար մեջ տեսնել այդ ուրիշների անձնական որակները, իսկ սեփական վարքը արդարացնել արտաքին գործոններով։ Ցավոք սրտի, անգամ գիտակցելով, որ մենք հակված ենք անարդար դատողություններ անելու, մենք հաճախ կրկնում ենք այս ֆունդամենտալ սխալը։

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել