Ermenihaber.am-ը գրում է.«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո Թուրքիայում մամուլի վիճակն էլ ավելի է բարդացել:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի` Ռեդիսկեն ընդգծել է, որ Թուրքիայի մի շարք մեծ քաղաքներում, որտեղ գործունեություն է ծավալում ընդդիմադիր մամուլը, տեղի բնակչության մեծամասնությունը «ոչ» է ասել սահմադրական փոփոխություններին:
«Ենթադրում եմ, որ նախագահ Էրդողանը երկրում մնացած վերջին անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար ավելի շատ ճնշում կգործադրի: Ես լավատես չեմ այն մարդկանց նման, ովքեր մտածում են, որ Էրդողանը հաջող հանրաքվեից հետո գթասրտություն կդրսևորի: Նա գթասիրտ չէ: Ընդհակառակը՝ նա ագրեսիվ միապետ է»,-ասել է Ռեդիսկեն:
Վերջինս նաև անդրադարձել է Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակիցը չի արտահանձնվի Գերմանիային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.ermenihaber.am/am/news/2017/04/19/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC/103175
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել