Ֆոտոշարքի ժամանակ նորապսակներն, ավանդույթի համաձայն մոտեցան կամրջին, որպեսզի հարսն իր ծաղկեփունջը նետի գետը:
Փեսան և հարսը որոշեցին տեսնել՝ ուր ընկավ ծաղկեփունջը:
Հանկարծ ներքևից օգնության ձայն լսեցին:
Տեսան մոտ 9 տարեկան աղջկա, ով խոնարհվել էր դեպի խեղդվող տղամարդը:
Աղջիկը սարսափած վազում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգներ խեղդվող հորը:
Իսկ տղամարդն աղջկան ասում էր, որ հեռու գնա, որպեսզի նրա ոտքերի տակ էլ սառույցը չճաքեր:
Մի քանի վայրկյան անց բոլոր հյուրերը մոռացան հարսանիքի մասին և նետվեցին խեղդվողին օգնելու:
Համատեղ ջանքերով շուտով հաջողվեց փրկել տեղի 36-ամյա բնակչին:
Նորմալ շնչելով՝ նա պատմեց, որ դստեր հետ զբոսնում էր ափով և հանկարծ նրա տակի սառույցը սկսեց ճեղքվել:
Նրան օգնության նետվելով՝ տղամարդն ինքը դարձավ սառցե ծուղակի գերին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել