Հարսը ծաղկեփունջը նետեց գետը. այն, ինչ տեսան հյուրերը ներքևում, բոլորին ստիպեց մոռանալ հարսանիքի մասին


18:45 , 19 ապրիլ, 2017
Անհավանական դեպք, որը տեղի էր ունեցել այս ձմռանը Կրասնոդարի Լաբինսկ քաղաքում:

Ֆոտոշարքի ժամանակ նորապսակներն, ավանդույթի համաձայն մոտեցան կամրջին, որպեսզի հարսն իր ծաղկեփունջը նետի գետը:

Փեսան և հարսը որոշեցին տեսնել՝ ուր ընկավ ծաղկեփունջը:

Հանկարծ ներքևից օգնության ձայն լսեցին:

 

Տեսան մոտ 9 տարեկան աղջկա, ով խոնարհվել էր դեպի խեղդվող տղամարդը:

Աղջիկը սարսափած վազում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգներ խեղդվող հորը:

Իսկ տղամարդն աղջկան ասում էր, որ հեռու գնա, որպեսզի նրա ոտքերի տակ էլ սառույցը չճաքեր:

Մի քանի վայրկյան անց բոլոր հյուրերը մոռացան հարսանիքի մասին և նետվեցին խեղդվողին օգնելու:

Համատեղ ջանքերով շուտով հաջողվեց փրկել տեղի 36-ամյա բնակչին:

Նորմալ շնչելով՝ նա պատմեց, որ դստեր հետ զբոսնում էր ափով և հանկարծ նրա տակի սառույցը սկսեց ճեղքվել:

Նրան օգնության նետվելով՝ տղամարդն ինքը դարձավ սառցե ծուղակի գերին…