Նախագահական ընտրություններում պայքարը պատերազմի չենք վերածի. ՄեդվեդևYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ «նախագահական մրցարշավի» ժամանակ պայքարը լուրջ կլինի, բայց Ռուսաստանում «երբեք քաղաքական պայքարը պատերազմի չեն վերածել». հայտնում է Газета.ру-ն:

«Ինչպես ցանկացած նախագահական մրցարշավում, պայքարը լուրջ կլինի: Բայց մենք ձեզ հետ երբեք քաղաքական պայքարը պատերազմի չենք վերածել եւ դա չենք անի»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ ներկայումս կան շատ այլ դժվարություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել