Լևանդովսկի. Կարող էինք հաղթել, սակայն մրցավարը սխալ որոշումներ կայացրեցArmsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը:

«Մենք կարող ենք հաղթել այդ խաղում, սակայն մրցավարը սխալ որոշումներ ընդունեց: «Ռեալին» անհնար է հաղթել 10 հոգով: Հեռացման մասին խոսք չի կարող լինել: Բացի այդ, «Ռեալը» երկու գոլ խփեց խաղից դուրս իրավիճակից: Հնարավոր է` իմ խփած գոլի ժամանակ ես նույնպես խաղից դուրս վիճակում լինեի:

Անչափ դժվար է խաղալ «Ռեալի» հետ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս իրավիճակը հիասթափեցնող է: Իհարկե, Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Մենք գիտենք դա»,- լեհ հարձակվողի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել