Newmag-ը գրում է.
 Իրենց տաղանդի համար նրանք ստիպված են վճարել շատ թանկ: Հաճախ՝ առողջությամբ, առանձին դեպքերում՝ կյանքով: Երգիչ Վլադիմիր Վիսոցկին խիստ տարվել էր թմրանյութերով, պարող Ռուդոլֆ Նուրիևը ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշում և, մի վարկածի համաձայն՝ այդ ձևով նա վարակվել է ՁԻԱՀ-ով, բանաստեղծ Վյաչեսլավ Իվանովը կնոջ հետ Պետերբուրգում իր հայտնի Աշտարակում 1910-ական թվականներին կազմակերպում էին իսկական խրախճանքներ, Ալեքսանդր Բլոկը, ինչպես ասում են,  քրոնիկ հարբեցող էր:

Ժամանակակիցների հիշողություններով, Վլադիմիր Մայակովսկին ալկոհոլային կախվածություն չուներ, բայց օգտագործում էր կոկաին և տառապում էր բոլոր հնարավոր մոլուցքներով, որոնք հասնում էին խելագարության: Նա հիվանդագին աստիճան բծախնդիր էր և դրա հետ մեկտեղ շատ էր սիրում կենդանիներին.մշտապես տուն էր բերում անտուն կատուների և շների: Վերջիվերջո բնակարանի, որտեղ ապրում էր բանաստեղծը, տանտիրուհին խնդրեց նրան ազատել տարածքը կենդանիներից:  Նրա մոտ ծայրահեղության էր հասնում նաև սերը: Բավական է միայն հիշել Մայակովսկու, նրա ամենամեծ սեր Լիլիա Բրիկի և նրա ամուսին Օսիպ Բրիկի «եռյակ միությունը»: Մայակովսկին ամուսնական զույգի հետ ապրում էր նույն բնակարանում և վճարում նրանց բոլոր վարձերը: Հենց ինքը Լիլիան ասում էր, որ ամուսնու հետ ինտիմ հարաբերություններին վերջ է դրել դեռ այն ժամանակ, երբ հայտնվել է բանաստեղծի անկողնում, և որ Օսյան միայն ընկերական լուսավորում է իր կյանքը:  «Ես սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ Օսյային ավելին, քան որպես եղբայր, ավելին, քան ամուսին, ավելին, քան որդի: Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ…»,-վստահեցնում էր Լիլիան:  Եվ միևնույն ժամանակ հրահրում էր բանաստեղծին, որ պահի նրան «բանաստեղծական կատաղության» մեջ: «Վոլոդիան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում»,- զարմանում էր նա Մայակովսկու վրա: Այս սիրային փորձությունը հօգուտ Մայակովսկու էր լինում.երբ Լիլիան մի քանի ամսով նրան զրկեց թե՛ տնից և թե՛ իր մարմնից, պահանջելով, որ նա սկզբից ստեղծագործի ու հետո սիրի, տանջված Մայակովսկին գրեց մի ամբողջ գլուխգործոցների շարք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել